Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին տեղեկացրին «Արարատի» մամուլի ծառայությունից, «Միկայում» հանդես եկած և վերջերս ֆուտբոլիստի կարիերան ավարտած 30-ամյա դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը համալրել է «Արարատի» մարզչական շտաբը: Նա ստանձնել է «Արարատի» դարպասապահների մարզչի պարտականությունը:
Թիմի դարպասապահների նախկին մարզիչը` «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը այսուհետ կկատարի «Արարատի» մարզչի պարտականությունը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի օգնականի կարգավիճակում առաջվա նման մնացել է մարզչական «Ա» կարգի արտոնագիր ունեցող Ալբերտ Սաֆարյանը:
Նշենք, որ «Արարատի» հետ կնքած պայմանագիրը չի երկարացրել «Իմպուլսից» այստեղ տեղափոխված մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի նախկին խաղացող, 22-ամյա հարձակվող Տիգրան Ոսկանյանը: Վերջինս մտադիր է մրցելույթները շարունակել «Միկա» ակումբում:
ամիս
շաբաթ
օր