Որոնել
Արխիվ
21.11.2011  11:00

«Միկայի» գլխավոր մարզիչը որակազրկվել է 3 խաղով

ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը հայտնեց, որ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ 3-ական խաղով որակազրկվել են «Միկայի» գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն և թիմի 26-ամյա պաշտպան Հովհաննես Գրիգորյանը:

Բուբենկոն որակազրկվել է ՀՀ բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Միկա»-«Փյունիկ» խաղում մրցավար Սուրեն Բալիյանի գործողություններին միջամտելու, իսկ այդ խաղին չմասնակցած Գրիգորյանն էլ՝ հանդիպման ավարտից հետո մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

Ի դեպ, կողմերի համար չափազանց կարևոր ու բախտորոշ նշանակություն ունեցող խաղից հետո մրցավարի հասցեին արած անվայել արտահայտությունների համար 3 խաղով որակազրկվել է նաև «Միկայի» չինացի հարձակվող Դոնգ Ֆանժուն, որի հետ երկկողմանի համաձայնությամբ ժամկետից շուտ խզվել է ակումբի հետ կնքած պայմանագիրը:

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր