Որոնել
Արխիվ
20.11.2011  18:50

Վարդան Մինասյան. «Վճռորոշ կլինի պատասխան հանդիպումը»

ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի «Միկայի» հետ 1-ին խաղում 0:0 խաղալուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանեց, որ իր սաները սպասվածից ավելի լավ խաղ ցուցադրեցին.

«Շատ հետքրքիր, աշխույժ հանդիպում ստացվեց: Առաջնության ավարտից հետո խաղադադարը բավական երկար էր, սակայն բարեբախտաբար մեր ֆուտբոլիստները տոնուսի մեջ էին ու այդ առումով ասպասվածից ավելի լավ խաղ ցուցադրեցին: Մի կողմից շատ լավ էր, որ սեփական հարկի տակ կարողացանք անառիկ պահել մեր դարպասը, սակայն լավ չէր անշուշտ, որ գոլ խփել չկարողացանք:

Հիմա պատասխան խաղը կլինի վճռորոշ, և պարզ կդառնա, որ թիմն է ավելի արժանի խաղալու կիսաեզրափակչում: Իսկ այսօրվա խաղն ամեն դեպքում երկու հավասար թիմերի մրցակցությունն էր: Էդգար Մալաքյանը բացակայում էր վնասվածքի պատճառով: Մենք նրան թույլատրել ենք, որ հանգստանա: Նա պատասխան խաղում ևս հանդես չի գա:

Ձեր մնացած հարցերին կպատասխանեմ նոյեմբերի 25-ին կայանալիք մրցաշրջանի արդյուքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում»,- «Փյունիկի» գլխավոր մարզչի խոսքերը փոխանցեց ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com



Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր