Որոնել
Արխիվ
20.11.2011  18:30

Զոլտ Հոռնյակ.« Կփորձենք 2-րդ խաղում անպայման հաղթել»

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում ՀՀ նախկին չեմպիոն «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսին գլխավոր մարզչի օգնական Զոլտ Հոռնյակը հայտարարեց, որ գրանցված արդյունքը օրինաչափ էր, սակայն «Միկան» կարող էր նաև հաղթել, եթե 1-ին կեսում Սամվել Մելքոնյանը ձեռքից բաց չթողներ 100 տոկոսանոց գոլային պահը.

«Սա այսօր հավասրազոր ուժեր ունեցող հայկական ֆուտբոլի 2 լավագույն թիմերի մրցավեճ էր: 1-ին խաղակեսում Սամվել Մելքոնյանը մրցակցի դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել 100 տոկոսոնաոց պահը: Ընդհանուր առմամբ գրանցված արդյունքը արդարացի ու օրինաչափ էր:

Գոհ եմ այն առումով, որ մեր պաշտպանները հստակ գործեցին ու սեփական դարպասը անառիկ պահելու առաջադրանքը հաջողությամբ կատարեցին: Ափսոս միայն գոլ խփելու ընձեռնված հնարավորությունից չկարողացանք օգտվել: Գավաթային մրցամարտերը 2 խաղից են բաղկացած և սեփական հարկի տակ կայանալիք 2-րդ խաղում, որը կլինի վճռորոշը, կփորձենք անպայման հաղթել, որպեսզի հաջորդ փուլում հանդես գալու իրավունք նվաճենք:

Մեր նպատակը կրկին ՀՀ գավաթին արժանանալն է, քանի որ միայն այդ ճանապարհով 2012թ.-ին կրկին կարող ենք եվրոպական ասպարեզ դուրս գալ: Արհեստական խոտածածկով մարզադաշտում խաղալը մեզ համար խորթ չէր, քանի որ նման մարզադաշտում մարզումներ անցկացրել էինք:

Իսկ թիմի ավագ Հրայր Մկոյանը միայն 2-րդ կեսում խաղադաշտ մտավ, քանի որ թեթև վնասվածք ուներ և չէինք ցանկանում առաձնակի ծանրաբեռնել նրան»,- «Միկայի» գլխավոր մարզչի օգնականի խոսքերը փոխանցեց ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր