Որոնել
Արխիվ
21.11.2011  10:30

Հայաստանի կանանց հավաքականը հերթական խոշոր հաշվով պարտությունը կրեց

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրո-2013-ի ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվեց Չեխիայի հավաքականին: Վաղարշակ Ասլանյանի սաները զիջեցին խոշոր` 0:5 հաշվով: Սա մեր աղջիկների 4-րդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունն էր:

Այս հանդիպմանը մեր թիմը դուրս էր եկել հետևյալ կազմով. Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան (Մարիամ Ստեփանյան, 71), Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզադյան (Էլեոնորա Դավթյան, 77), Գայանե Կոստանյան, Օլգա Օսիպյան, Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան (Արփինե Արզումնայան, 90+1), Մարինե Կարապետյան:

Հայաստանի հավաքականը զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Թիմն առայժմ ոչ մի միավոր չի վաստակել: Ընդ որում մեր ֆուտբոլիստուհիները ոչ մի անգամ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը` փոխարենը սեփականն ընդունելով 21-ը: Մյուս տուրում` նոյեմբերի 23-ին նրանք կհյուրընկալվեն Դանիային, որին Հայաստանում պարտվել են 0:5 հաշվով:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր