Որոնել
Արխիվ
18.11.2011  22:34

Արազ Օզբիլիզ. «Հուսով եմ կմասնակցեմ «Լիոնի» դեմ հանդիպմանը»

Հոլանդական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը հայտարարել է, որ հուսով է շուտափույթ կերպով կվերականգնվի և կհասցնի մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք ֆրանսիական «Լիոնի» դեմ հանդիպմանը.

«Ես դեռ ցավեր ունեմ, բայց վերականգնման պրոցեսը հաջող է ընթանում: Դեռ վաղ է խոսել ՆԱԿ-ի դեմ հանդիպման մասին, բայց հուսով եմ կհասցնեմ վերականգնվել ու մասնակցել «Լիոնի» դեմ հանդիպմանը: Պետք է իրատես լինել: Կարող է մարզիչն իմ կարիքն այնտեղ ունենա: Ամեն ինչ հնարավոր է: Ուղղակի պետք է դրական կերպով տրամադրվել: Քանի որ կան բաներ, որոնք քեզնից կախված չեն, երբեմն դու չես կարող մարմնից ավելին պահանջել:

Շատ բարդ է խաղերին կողքից հետևել, բայց չնայած այդ ամենին մենք պետք է կարողանանք հաղթել բոլոր խաղերում: ԱԶ Ալկմաարը նույնպես լավ թիմ է, բայց վերջին հաշվով մենք արդեն սովոր ենք շաբաթվա ընթացքում երեք հանդիպման մասնակցել: Դա մեծ նշանակություն ունի»,-եզրափակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը:

ArmFootball.com



Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր