Երեքշաբթի օրը կայացան մի շարք ընկերական հանդիպումներ` աշխարհի 2014թ.-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցների մասնակցությամբ:
Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ Նիկլաս Բենդտների և Դանիել Ագգերի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ:
Իտալացիները սեփական հարկի տակ ընդունեցին Ուրուգվային և պարտություն կրեցին 0:1 հաշվով: Միակ գնդակը հյուրերը խփեցին 3-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ֆերնանդեսը: Ընդ որում 82-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց ուրուգվայցի կիսապաշտպան Ալվարո Պերեյրան:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի հետ ընտրական նույն խմբում են ընդգրկված Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:
ամիս
շաբաթ
օր