Երեքշաբթի օրը կայացան ֆուտբոլի Եվրոպայի 2012թ.ի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները:
Իռլանդիայի հավաքականը, որը ոչ առանց մրցավարների օգնության կարողացավ հաղթանակ տանել Հայաստանի հավաքականի նկատմամբ և խմբում առաջ անցնել մեր ընտրանուց, սեփական հակի տակ ընդունեց Էստոնիայի հավաքականին:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Սթիվեն Ուորդը, իսկ 57-րդ րոպեին Կոնստանտին Վասիլևը վերականգնեց հավասարակշռությունը:
Այսպիսով, Ջովաննի Տրապատոնիի սաները երկու խաղերի արդյունքում առավելության հասան ընդհանուր 5:1 հաշվով և նվաճեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Եվ ինչպես չհիշել «Ադամանդե ձեռքը» կինոնկարի հայտնի թևավոր արտահայտությունը. «Նրա տեղը ես պետք է լինեի»...
Եվրո-2012-ի եզրափակիչ ուղեգիր նվաճեցին նաև Պորտուգալիայի, Չեխիայի և Խորվաթիայի հավաքկանները:
Պորտուգալիա - Բոսնիա և Հերցոգովինա 6:2
Գոլերը` Կրիշտիանու Ռոնալդու, 8, 53; Նանի, 24; Պոշտիգա, 72, 82; Վելոզու, 80 - Միսիմովիչ, 41-11մ, Սպահիչ, 64
Առաջին հանդիպումը` 0:0
Մոնտենեգրո - Չեխիա 0:1
Գոլը` Յիրաչեկ, 82
Առաջին հանդիպումը` 0:2
Խորվաթիա - Թուրքիա 0:0
Առաջին հանդիպումը` 3:0
ամիս
շաբաթ
օր