Ուելսի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց.
« Շատ լարված հանդիպում էր, որում հանդես եկան երկու հավասար թիմեր: Մենք երկու խաղ ենք անցկացրել Չեխիայի հավաքականի հետ, եւ այս ոչ-ոքիից հետո մենք դեռ լավ շանսեր պահպանում ենք խմբից դուրս գալու համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին երկու խաղերում Չեխիայի և Ուելսի դեմ ընդամենը 1 միավոր վաստակեց և խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական:
ամիս
շաբաթ
օր