Որոնել
Արխիվ
15.11.2011  18:55

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի հետ (թարմացված)

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ուելսի հավաքականին: Չնայած երկու թիմերն էլ ունեին դարպասը գրավելու հնարավորություններ, սակայն խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց:

Հայաստանի հավաքականը շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Մեր թիմը 5 խաղից հետո ունի 8 միավոր և մեկ միավորով ետ է մնում 2-րդ տեղում ընթացող Մոնտենեգրոյի հավաքականից: Առաջատարը Չեխիան է, որը 4 խաղում վաստակել է 10 միավոր:

Հայաստան` Արսեն Պետրոսյան, Գագիկ Դաղբաշյան, Անդրանիկ Ոսկանյան, Մասիս Ոսկանյան, Դավիթ Սուջյան (Արտակ Եդիգարյան, 64), Արտակ Ալեքսանյան (Վալտեր Պողոսյան, 87), Էդգար Մալաքյան (ա), Գևորգ Բադալյան (Հովհաննես Հովհաննիսյան, 46), Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան

Պահեստայիններ` Կարեն Իսրայելյան (դ), Տարոն Ոսկանյան, Ալեն Համբարձումյան, Գևորգ Կարապետյան 

Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյան

Ուելս` Քրիս Մաքսվել, Կիրոն Ֆրիման (Ռոբերտ Օգլեբի, 83), Էշլի Ռիչարդս (ա), Լի Լուկաս, Դանիել Ալֆեյ (Տրոյ Բրաուն, 59), Դևիդ Ստեֆենս, Ջեկ Թեյլոր, Էլիոթ Հյուիթ, Թոմաս Բրեդշոու, Բիլլի Բոդին, Ջոնաթան Ուիլյամս (Էլիոթ Չեմբերլեն, 72)

Պահեստայիններ` Դևիդ Կորնելլ (դ), Յոզեֆ Ուոլշ, Ադամ Հենլի, Ջոնաթան Միդես

Գլխավոր մարզիչ` Բրայան Ֆլին

Մրցավար` Իգոր Պրիշտովնիկ (Խորվաթիա)

Զգուշացումներ` Դանիել Ալֆեյ (52), Կամո Հովհաննիսյան (75), Ջեկ Թեյլոր (87), Գագիկ Դաղբաշյան (90+2)

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր