Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին sports.ru կայքին տված հարցազրույցում ևս մեկ անգամ անդրադարձել է Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ իր ստացած կարմիր քարտին:
«Մտքումս բազմաթիվ անգամներ վերլուծել եմ հեռացման պահը: Ոմանք ասում են, որ Իռլանդիային օգնում էին անցած շրջափուլի Ֆրանսիայի հետ խաղի սխալների պատճառով: Ես այդպես չեմ կարծում: Այդ պահը շատ արագ ստացվեց. գնդակը կպավ կրծքիս, բայց ես ձեռքերս վեր էի բարձրացրել: Չնայած դրանով ուզում էի հարձակվողին վախեցնել:
Այժմ մտածում եմ, որ երևի պետք է իջեցնեի ձեռքերս, կամ պարզապես տուգանային հրապարակից դուրս չգայի: Ինձ մինչև խաղը և ակումբում, և հավաքականում ասում էին, որ ինձնից շատ բան է կախված լինելու, պետք է փրկեմ թիմին: Դա տպավորվել էր մեջս, այդ պատճառով առաջ վազեցի: Կարող է պետք էր պարզապես իմ ոճով խաղալ. մնալ դարպասային գծի վրա, կամ նույնիսկ գծից ետ (ծիծաղում է): Սակայն կատարվածն արդեն չես փոխի»,- աել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը, պարտվելով Իռլանդիային 1:2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:
ամիս
շաբաթ
օր