Համաձայն ՈւԵՖԱ-ի պաշտոնկան կայքի` երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի խորվաթական մրցավարական բրիգադը` Իգոր Պրիշտովնիկի գլխավորությամբ:
36-ամյա մրցավարը, ով ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2010թ.-ին, Եվրո-2012-ի ընտրական փուլի Կիպրոս-Դանիա (1:4) խաղում աշխատել է որպես 4-րդ պաշտոնյա:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Երևանի «Հանրապետական մարզադաշտում»: Խաղի սկիզբը` տեղի ժամանակով 17:00-ին:
ամիս
շաբաթ
օր