Ուրբաթ օրը կայացան մի շարք ընկերական հանդիպումներ` աշխարհի 2014թ.-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքաականի մրցակիցների մասնակցությամբ:
Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ Նիկլաս Բենդտների և Միկայել Կրոն-Դելիի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Մարիո Բալոտելլին ու Ջամպաոլո Պացցինին, իսկ խաղավարտին մոտ իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին հաջողվեց ետ մղել 11 մ-ոց հարվածը:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի հետ ընտրական նույն խմբում են ընդգրկված Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:
ամիս
շաբաթ
օր