Ուրբաթ օրը կայացան Եվրո-2012-ի ընտրական փուլի անցումային խաղերի առաջին հանդիպումները: Իռլանդիայի հավաքականը, որը ոչ առանց մրցավարների օգնության կարողացավ հաղթանակ տանել Հայաստանի հավաքականի նկատմամբ և խմբում առաջ անցնել մեր ընտրանուց, հյուրընկալվելիս առավելության հասավ Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
Ջովաննի Տրապատոնիի սաները հաղթանակ տարան խոշոր` 4:0 հաշվով: Ընդ որում, էստոնացիները խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստենրով: Հյուրերից գոլերի հեղինակներ դարձան Քեյթ Էնդրյուսը (13), Ջոնաթան Ուոլթերսը (67) և Ռոբի Քինը (72, 88-11մ):
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Չեխիա-Մոնտենեգրո 2:0
Գոլերը` Պիլարժ, 63; Սիվոկ, 90+2
Թուրքիա-Խորվաթիա 0:3
Գոլերը` Օլիչ, 3; Մանջուկիչ, 32; Չոռլուկա, 51
Բոսնիա և Հերցոգովինա-Պորտուգալիա 0:0
Պատասխան հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին:
ամիս
շաբաթ
օր