Որոնել
Արխիվ
11.11.2011  18:56

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Չեխիային (թարմացված)

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ չեխական «Մլադայի» հարձակվող Յան Խրամոստան: Նա գրավեց Արսեն Պետրոսյանի դարպասը 77-րդ և 93-րդ րոպեներին:

Այս հաղթանակից հետո Չեխիան վաստակեց 10 միավոր, շրջանեցեց մեր ընտրանուն և դարձավ խմբի առաջատար: 2-րդ տեղում է Մոնտենեգրոյի հավաքականը, ով այսօր առավելության հասնելով Անդորրայի նկատմամբ (4:0), վաստակեց 9 միավոր: Մեր ընտրանին երրորդն է` 7 միավորով, սակայն Մոնտենեգրոյի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

4 օր հետո` նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը նույն «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ:

Հայաստան` Արսեն Պետրոսյան, Անդրանիկ Ոսկանյան, Մասիս Ոսկանյան, Արտակ Ալեքսանյան, Էդգար Մալաքյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Հովհաննիսյան (Գևորգ Բադալյան, 72), Կամո Հովհաննիսյան (Ալեն Համբարձումյան, 25), Վալտեր Պողոսյան, Արտակ Եդիգարյան (Գևորգ Կարապետյան, 51), Հովհաննես Համբարձումյան

Պահեստայիններ` Կարեն Իսրայելյան (դ), Գագիկ Դաղբաշյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Սուջյան

Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյան

Չեխիա` Մարեկ Շտեխ, Յան Լեսյակս, Լուկաշ Հեյդա, Տոմաշ Կալաս, Միլան Նիտրիանսկի, Մարեկ Հանուշեկ, Լադիսլավ Կրեյչի, Վլադիմիր Դարիդա (Յան Կոպիչ, 87), Մարտին Նեսպոր (Յան Խրամոստա, 46), Վացլավ Կադլեց, Լուկաշ Մարեչեկ

Պահեստայիններ` Ռոման Վալեշ (դ), Պավել Չմովշ, Յոզեֆ Հյուշբաուեր, Տոմաշ Վագներ, Ֆիլիպ Նովակ 

Գլխավոր մարզիչ` Յակուբ Դովալիլ

Գոլերը` Յան Խրամոստա (77, 90+3)

Զգուշացումներ` Արսեն Պետրոսյան (77), Յան Խրամոստա (78), Վացլավ Կադլեց (86), Արտակ Ալեքսանյան (89), Գևորգ Բադալյան (90)

Մրցավար` Դագ-Վիդար Հաֆսաս (Նորվեգիա)

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր