Նոյեմբերի 11-ին Չեխիայի հավաքականի հետ ընտրական հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խոսեց «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսի Երևան չժամանելու վերաբերյալ:
Armfootball.com-ի թղթակիցի հարցին պատասխանելով` Նազարյանը մասնավորապես նշեց. «Արազին այս անգամ անպայման ուզում էինք հրավիրել, սակայն նա վնասվածքից դեռ լիովին չի վերականգնվել ու այդ պատճառով միայն չկարողացավ Երևան ժամանել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազարյանը հայտարարել էր, որ Օզբիլիսը հրավիրվելու է երիտասարդական հավաքական` Չեխիայի ր Ուելսի հավաքականների դեմ խաղերին պատրաստվելու համար:
ամիս
շաբաթ
օր