Որոնել
Արխիվ
03.11.2011  13:21

Սերգեյ Յաշենկո. «Մխիթարյանի մոտ ոչ ստեղծագործել էր ստացվում, ոչ քանդել»

«Շախտյորի» նախկին ավագ Սերգեյ Յաշենկոն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Զենիթ»-«Շախտյոր» հանդիպումը, հայտարարել է, որ «հանքափորների» հենակետային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջող չի խաղացել:

««Շախտյորի» մոտ պաշտպանության և հարձակման միջև կապը թույլ է: Հատկապես, երբ կենտրոնում գործում են Հյուբշմանն ու Մխիթարյանը: Լուչեսկուի մարտավարությունը կայանում է նրանում, որ հենակետայիններից մեկը մասնակցում է միայն պաշտպանողական գործողություններին: Հյուբշմանը փաստորեն հանդես է գալիս որպես 5-րդ պաշտպան, իսկ ահա Մխիթարյանը պետք է սրի խաղը:

Հայ ֆուտբոլիստի մոտ ոչ ստեղծագործելն էր ստացվում, ոչ էլ քանդելը: Երկու հենակետայինները ոչ միշտ էին հասցնում դիմավորել մրցակի հակագրոհները: Դա ֆունկցիոնալ վատ պատրաստվածության արդյունք է: Չնայած, երբ հենակետայինի դիրքում խաղում է Ֆերնանդինյոն, «Շախտյորի» խաղը բավականին գրավիչ է ստացվում»,- Յաշենկոյի խոսքերն է մեջբերում Gazeta.ua կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքկանի կիսապաշտպանը մասնակցեց «Զենիթի» հետ ամբողջ հանդիպմանը, որտեղ «Շախտյորը» զիջեց 0:1 հաշվով:

ArmFootball.com



Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր