Որոնել
Արխիվ
31.10.2011  14:34

Վլադիսլավ Ռադիմով. «Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է»

 «Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը «Спорт день за днем» լրատվականին տված հարցազրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի  «Զենիթ»-«Շախտյոր» խաղի վերաբերյալ իր կարծիքով` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անվանելով բարձրակարգ ֆուտբոլիստ:

«Չեմ կարծում, որ Ժադսոնի և Ֆերնանդինյոյի կորուստը, ովքեր 90 տոկոսով չեն խաղա «Զենիթի» դեմ, մեծ խնդիր կլինի Լուչեսկուի համար: Այնտեղ լավ ֆուտբոլիստներ են խաղում, օրինակ` Մխիթարյանը, որ շատ բարձրակարգ խաղացող է»,- Ռադիմովի խոսքերն է մեջբերում sportsdaily.ru կայքը:

Հիշեցնենք, որ «Զենիթ»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին: Խաղն ուղիղ եթերով կցուցադրվի Շողակաթ, НТВ և НТВ+ հեռուստաալիքներով:



ArmFootball.com



Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր