Ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուան, ով հունիսին սպասարկեց Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը, նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Զենիթ»-«Շախտյոր» հանդիպման գլխավոր մրցավար, որը կկայանա Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
42-ամյա մասնագետին կօգնեն եզրային մրցավարներ Էրիկ Դանսոլը և Ֆրեդերիկ Կանոն, ինչպես նաև 4-րդ մրցավար Էրվե Պիկսիրիյոն: Դարպասի ետևի մրցավարները կլինեն Օլիվիե Տյուալը և Ռուդի Բուկեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամանակ Լանուան մի շարք կասկածելի որոշումներ կայացրեց. մասնավորապես 11 մետրանոց հարված նշանակեց Ռոման Բերեզովսկու դարպասին և չհաշվեց Հենրիխ Մխիթարյանի խփած մաքուր գոլը` խաղից դուրս արձանագրելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մոտ:
ArmFootball.com