Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի1-ին Սանկտ-Պետերբուգում կայանալիք «Զենիթ»- «Շախտյոր» հանդիպումից:
- Հենրիխ, անհաջողությունների շարքից հետո երկու անընդմեջ հաղթանակաները ազդե՞լ են թիմի հոգեբանական վիճակի վրա:
- Ոչ մի անհաջողությունների շարք էլ չի եղել: Երկու անհաջող հանդիպում անցկացրինք, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Սկզբում հաղթանակ տարանք Կիևի «Դինամոյի» նկատմամբ շատ կարևոր գավաթային խաղում, այնուհետև առավելության հասանք «Ալեքսանդրիայի» նկատմամբ: Այն հատկապես կարևոր էր այն առումով, որ մրցակիցը մի թիմ էր, որը չի թողնում խաղալ հակառակորդին:
- «Զենիթը» «Դոնբաս Արենայում» զարմացրեց ձեզ: Հիմա ա՞յլ տրամադվածությամբ եք ուղևորվում «Պետրովսկի» մարզադաշտ:
- Այո, միանգամայն ուրիշ: Եվ պայքարելու ենք մինչև վերջին րոպեն:
- Ի՞նչով զարմացրեց «Զենիթը» առաջին խաղում:
- Նրանք լավ են գործում հակագրոհելիս, պաշտպանությունից արագ են անցնում հարձակման: Դրա շնորհիվ նրանք Դոնեցկում կարողացան ոչ-ոքի անել: Սակայն խմբում իրավիճակն այնպիսին է, որ գուշակություններ չես կարող անել. մենք կարող ենք հայտնվել առաջին տեղում, իսկ ԱՊՈԵԼ-ը` վերջին:
- Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում այս կարևոր հանդիպմանը:
- Տրամադրությունը մարտական է, կանենք ամեն ինչ հաղթելու համար: Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Քիչ խաղեր են մնացել, և ամեն ինչ պետք է անել հնարավորինս շատ միավորներ վաստակելու համար:
ArmFootball.com
ArmFootball.com