Որոնել
Արխիվ
23.05.2020  20:17

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» և շարունակում է միանձնյա առաջատարը մնալ (VIDEO)

Հայաստանի վերսկսված առաջնության 18-րդ տուրում «Փյունիկն» Ավանի ակադեմիայում ընդունել է «Արարատ-Արմենիային»: Չեմպիոնը վստահ հաղթանակի է հասել 3:0 հաշվով:

Վարդան Մինասյանի թիմը հաղթողը հարցը գործնականում լուծել է 30-րդ րոպեի դրությամբ, երբ երեք գոլ է խփել: Արթուր Դանիելյանի վաստակած 11-մետրանոցը հստակորեն իրացրել է Յուսուֆ Օտուբանջոն (21-րդ րոպե), երկու րոպե անց հաշիվը կրկնապատկել է Զակարիա Սանոգոն, իսկ քիչ անց Օտուբանջոյի հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից և դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովից` հայտնվելով ցանցում:

Ընդմիջումից առաջ (42) «Փյունիկը» 11-մետրանոցի իրավունք է ստացել, սակայն Արաս Օզբիլիսը բարձր է հարվածել:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» վաստակեց 36 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռոման Բերեզովսկու թիմն առաջնության առաջին հատվածն ավարտեց 23 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Խաղի տեսագրությունը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000