Որոնել
Արխիվ
21.05.2020  22:19

Ղադիմյանը գեղեցիկ գոլային փոխանցումով սկիզբ դրեց «Նեմանի» կամային հաղթանակին (VIDEO)

Բելառուսի առաջնության 10-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել երկրորդ տեղում ընթացող «Տորպեդո-ԲելԱԶ»-ի նկատմամբ:

Առաջին կեսում հաշիվը բացել են հյուրերը, սակայն ընդմիջումից առաջ Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի ոքտի դրսի մասով կատարած հիանալի փոխանցումից հետո պատասխան գոլն է խփել Գլեբ Ռասադկինը:

Երկրորդ կեսում տանտերերը ևս երկու գոլ են խփել: Ղադիմյանը 80-րդ րոպեին դեղին քարտի է արժանացել:

Այսպիսով, «Նեմանը» վաստակեց 11 միավոր և 16 թիմերի պայքարում բարձրացավ 11-րդ տեղ:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000