Որոնել
Արխիվ
19.05.2020  20:33

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Արագածը»

«Արագած» ՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արա Նիգոյանը:

Փորձառու մասնագետը հագեցած ֆուտբոլային կարիերայից հետո անցնում է բեղուն մարզչական ուղի:

Նիգոյանը աշխատել է ոչ վաղ անցյալի անվանի թիմերում՝ «Իմպուլսում», «Միկայում»: Այնուհետև Արա Նիգոյանը աշխատել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մարզչական շտաբում, եղել է 2-րդ թիմի գլխավոր մարզիչը: 2018 թվականին նա եղել է Աբրահամ Խաշմանյանի օգնականը «Արարատում», ապա հաջորդ տարի «Ալաշկերտում»:

Նիգոյանը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խաշմանյանի մարզչական շտաբում:

«Արագած» ՖԱ-ի և Արա Նիգոյանի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Առաջին խմբում Աշտարակի թիմը 20 միավորով 11-րդ տեղում է:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000