Որոնել
Արխիվ
18.05.2020  14:39

Հայաստանի առաջնությունում 5 փոխարինում կթույլատրվի

Հայաստանի առաջնությունը վերսկսելու է կանոնադրությունում նոր փոփոխությամբ: Առաջնությունում յուրաքանչյուր թիմի թույլատրվելու է 5 փոխարինում կատարել: Այդ մասին Armfootball.com-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) 5 փոխարինում կատարելու նախաձեռնությունն իրագործել է, որպեսզի կորոնավիրուսի պատճառով երկար դադարից հետո հնարավորինս կրճատվեն ֆուտբոլիստների հնարավոր վնասվածքները:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր երկրի ֆեդերացիա ինքը պետք է որոշեր իր լիգայում կիրառել 5 փոխարինման հնարավորությունը, թե` ոչ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խումբը վերսկսվելու է մայիսի 23-ին:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000