Որոնել
Արխիվ
18.05.2020  10:34

Բենդները խոստովանել է, որ մոտ 6 միլիոն ֆունտ է պարտվել պոկեր խաղալիս

«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդները պատմել է, թե որքան գումար է կորցրել պոկեր խաղալիս:

«Հսկայական գումար եմ պարտվել, որովհետև 19 տարեկանից խաղում եմ պրոֆեսիոնալների դեմ:  Դժվար է ասել կոնկրետ որքան է այդ գումարը կազմում, բայց հավանաբար այն կազմում է մոտ 6 միլիոն ֆունտ ստերլինգ:

Չէի ասի, թե կախվածություն ունեմ դրամախաղերից կամ պոկերից: Ինձ համար դա միայն զվարճանք էր:

Նախկինում հաճախ էի մեծ գումարի վրա խաղում: Մի օր էլ Լոնդոնում ամեն ինչ հսկողությունից դուրս եկավ: Դա կարող էր վատ ավարտվել, բայց լավ ելք ունեցավ: Չնայած վատին էլ կդիմանայի:  Դրանից հետո դադարեցի մեծ գումարի վրա խաղալ: Հիմա խաղում եմ հաճույքի համար, ընկերներից հետ: Սկսում ենք դանիական 100 կրոնից (ավելի քան 7000 հայկական դրամ)»,- Bendtner and Philine շոուի եթերում ասել է դանիացին:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000