Որոնել
Արխիվ
17.05.2020  22:06

«Բավարիան» Բեռլինում վստահ հաղթանակ տարավ (VIDEO)

Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Ունիոնի» հետ և 2 անպատասխան գոլ հեղինակեց։

40-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 80-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցումից հետո Բենջամին Պավարը կրկնապատկեց հաշիվը։

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 58 միավոր և առաջատարն է՝ 4 միավորով գերազանցելով գլխավոր հետապնդող Դորտմունդի «Բորուսիային»։ Բեռլինյան թիմը 30 միավորով 12-րդն է։ 

«Քյոլն» - «Մայնց»՝ 2-2

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000