Որոնել
Արխիվ
17.05.2020  20:59

Sport. «Բարսելոնան» և «Յուվենտուսը» խոշոր փոխանակում են համաձայնեցրել

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակման խոշոր գործարք են համաձայնեցրել: Sport.es-ը հայտնում է, որ Կատալոնիայից Թուրին է տեղափոխվելու աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն, իսկ հակառակ ուղղությամբ են մեկնելու կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը և պաշտպան Մատտիա դե Շիլյոն:

Բացի այդ, «ծեր սինյորան» վճարելու է ևս 25 միլիոն եվրո, քանզի պորտուգալացու տրանֆսերն շատ ավելի թանկ է գնահատվում քան բոսնիացունն  ու իտալացունը միասին վերցրած:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստներն արդեն համաձայնեցրել են «բլաուգրանայի» հետ անձնական պայմանագրի կետերը: Սեմեդուի և «բյանկոներիի» համաձայնությունը սպասվում է առաջիկա ժամերին: Այդ հարցով զբաղվում է նրա հեղինակավոր գործակալ Ժորժե Մենդեշը, ով հիանալի հարաբերությունների մեջ է «ծեր սինյորայի» հետ:

Հավելենք, որ «Յուվենտուսը» սկզբում ցանկացել է Պյանիչին փոխանակել Արթուր Մելոյի հետ և գումար վճարել, բայց բրազիլացին հրաժարվել է լքել «Բարսելոնան»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000