Որոնել
Արխիվ
15.05.2020  15:47

Պաշտոնական. Արշակ Կորյանի թիմը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճեց

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տեղեկացնում է, որ այսօր կայացած նիստի ժամանակ որոշում է կայացվել վաղաժամ ավարտել Առաջին (ФНЛ) և Երկրորդ (ПФЛ) դիվիզիոնների առաջնությունները:

Մրցաշարային աղյուսակը վերջնական է համարվել 27-րդ տուրից հետո, ինչի հետևանքով «Ռոտորը» և «Խիմկին» Պրեմյեր լիգայի ուղեգիր են նվաճել: Վերջինիս կազմում է խաղում Հայաստանի հավաքականում հանդես գալու համաձայնություն տված Արշակ Կորյանը:

«Խիմկին» վերջին մեկ տարին գլխավորում էր «Փյունիկի» նախկին մարզիչ Անդրեյ Տալալաևը, ով գարնանը հեռացավ ակումբից ղեկավարության կողմից թիմը երիտասարդացնելու որոշման պատճառով: Նրան փոխարինած «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանը կարողացավ մերձմոսկովյան թիմին բարձունքում պահել, չնայած նրան, որ նրա առջև խնդիր չէր դրվել:

Հիշեցնենք, որ ՌՖՄ-ն որոշել է Պրեմյեր լիգան շարունակել առանց հանդիսականների:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000