Որոնել
Արխիվ
14.05.2020  21:21

Պաշտոնական. Սյոմինն այլևս «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը չէ. հայտնի է նրան փոխարինողի անունը

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինից բաժանվելու մասին: 73-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը սպառվելու էր մայիսի 31-ին, և որոշվել է այն չերակաձգել:

Ռուսական թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ Մարկո Նիկոլիչը: Վերջինս «Պարտիզանի» հետ դարձել է Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր, իսկ «Ֆեհերվարին» դարձրել է Հունգարիայի չեմպիոն:

Championat.com-ի տեղեկություններով` Նիկոլիչի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր: Նա ամսական ստանալու է 100 հազար եվրո:

Սյոմինը երեք անգամ եղել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը: Նրա հետ «երկաթուղայինները» 13 տիտղոս են նվաճել: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մոսկվացիներն ընթանում են երկրորդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000