Որոնել
Արխիվ
12.05.2020  13:40

Ռոնալդուն զիջում է ոչ միայն Մեսսիին. ՉԼ-ի պատմության ռմբարկուների այլընտրանքային հաշվարկ

GiveMeSport-ը կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների նոր ցուցակ, որում հաշվարկվել են անցկացրած խաղերի ու խփած գոլերի հարաբերակցությունը:

Նման պարագայում առաջատարը ոչ թե գործող լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») է, այլ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: Արգենտինացին 141 խաղում 114 գոլ է խփել, ինչը հավասար է միջին մեկ խաղում 0,8 գնդակի:

Արգենտինացուն հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը` միջինը 0,77:

Ռոնալդուն միայն երրորդ տեղում է, քանզի 128 գոլ խփելու համար նրան 169 հանդիպում է պահանջվել, ինչը մեկ խաղում 0,76 գնդակ է կազմում:

Ցուցակը կազմելիս հաշվարկվել են իրական ռմբարկուների թոփ-25-ը, որպեսզի զգալիորեն քիչ խաղերում շատ գոլ խփած ֆուտբոլիստները չընդգրկվեն ցանկում: Այդ պատճառով ցուցակում չկան բարձր արդյունավետություն ունեցող երիտասարդներ, ինչպիսիք են Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն:

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Լիոնել Մեսսի (141 խաղ, 114 գոլ, հարաբերակցությունը` 0,8)

2. Ռուդ վան Նիստելրոյ (73 խաղ, 56 գոլ, 0,77)

3. Կրիշտիանու Ռոնալդու (169 խաղ, 128 գոլ, 0,76)

4. Ռոբերտ Լևանդովսկի (86 խաղ, 64 գոլ, 0,74)

5. Նեյմար (57 խաղ, 35 գոլ, 0,61)

6. Ֆիլիպո Ինձագի (81 խաղ, 46 գոլ, 0,57)

7. Էդինսոն Կավանի (62 խաղ, 35 գոլ, 0,56)

8. Սերխիո Ագուերո (71 խաղ, 39 գոլ, 0,55)

9. Կարիմ Բենզեմա (119 խաղ, 64 գոլ, 0,54)

10. Ռաուլ Գոնսալես (142 խաղ, 71 գոլ, 0,50)


Ամբողջական ցանկը` այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000