Որոնել
Արխիվ
11.05.2020  20:15

As. «Ռեալը» չի խաղալու «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում

Մադրիդի «Ռեալը» որոշել է ընթացիկ մրցաշրջանի վերսկումից հետո տնային խաղերն անցկացնել Վալդեբեբասում գտնվող իր մարզաբազայի ստադիոնում: Լեգենադար Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան այդ մարզադաշտը տեղավորում է 6 000 հանդիսական: «Արքայական ակումբն» արդեն թույլտվություն է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, գրում է As.com-ը:

«Սերուցքայիները» ներկայիս դադարն օգտագործելու են «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում վերակառուցման աշխատանքները կատարելու համար, որոնք վաղուց էին ծրագրված, բայց երկար ժամանակ չէին գտնում: Աշխատանքներն արդեն սկսվել են:

«Մադրիդի» հաշվարկով`  նրանք «Բերնաբեու» չեն վերադառնա մինչև 2021 թվականի հունվար, երբ Իսպանիայում երկրպագուներին կթույլատրվի գնալ ստադիոն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» արգելքը հաղթահարելու դեպքում (առաջին խաղում` 1:2) «Ռեալը» նաև այդ մրցաշարում է տնային խաղերը Վալդեբեբասում անցկացնելու:

Սպասվում է, որ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000