Որոնել
Արխիվ
11.05.2020  13:29

Ռոբերտ Արզումանյան. «Անթույլատրելի է ֆուտբոլիստներին զրկել ֆուտբոլից՝ փորձելով լուծել անձնական հարցերը»

Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, ով եղել է «Փյունիկի» սան, հանդես է եկել թիմում, վերջին երկու տարում էլ աշխատում էր մարզչական շտաբում։ Հեռանալու պատճառները նախկին ֆուտբոլիստը պատմեց ArmFootball.com-ի հետ զրույցում։

- Ռոբե՛րտ, Ձեր հեռանալը Փյունիկից անսպասելի էր։ Ի՞նչ է իրականում պատահել։

- Սկսեմ նրանից, որ մենք վերջին անգամ մարզումներ անցկացրինք մարտի 14-ին, որից հետո էլ կորոնավիրուսի պատճառով գնացինք անժամկետ «արձակուրդի»։ Ապրիլի կեսերին «Փյունիկի» ամբողջ անձնակազմին հրավիրեցին գրանսեյակ և ծանոթացրին նոր սեփականատիրոջ հետ, ով Արթուր Սողոմոյանի հետ ստորագրել էր պայմանագիր, որով Սողոմոնյանը «Փյունիկի» առաջին թիմը հանձնել էր հոլանդացի գործարարին։ Արթուր Սողոմոնյանն էլ խոսք տվեց անձամբ տեղեկացնել Ռոման Բերեզովսկուն, ով գտնվում է Մոսկվայում, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն, որին կհետևի նաև մարզչական փոփոխություն, ինչը նա այդպես էլ չարեց։ Այդ պահից գրանսենյակի աշխատողները և մարզչական շտաբն սկսեց ներկա խնդիրների և ապագա ծրագրերի հետ կապված աշխատանքները։ Մենք երկու շաբաթ արդեն աշխատում էինք նոր սեփականատիրոջ հետ։ Ապրիլի 23-ից էլ թիմը վերսկսեց մարզումները իմ գլխավորությամբ։ Այդ օրերին Սողոմոնյանը հայտնեց, որ չի ցանկանում պահել նաև ակադեմիան և առաջարկել էր, որպեսզի հոլանդացի գործարարը նույնպես վերցնի այն, ով իր հերթին համաձայնել էր։ Սակայն 3 օր անց լուրեր եկան, թե Սողոմոնյանը մտափոխվել է ու խնդրում է իրեն վերադարձնել թիմը։ Բայց, լսելով, որ կան ստորագրված փաստաթղթեր, Սողոմոնյանն անցավ այլ մարտավարության։ Նա թիմին զրկեց ակադեմիայում մարզվելու իրավունքից, ինչպես նաև գնդակներից և սպորտային այլ պարագաներից։ Իմ դիրքորոշումն էր, որ անթույլատրելի է ֆուտբոլիստներին զրկել ֆուտբոլ խաղից և մարզումներից՝ անկախ նրանից, թե ով կլինի սեփականատերը։ Մենք մարզումները շարունակեցինք Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում։ Ապրիլի 30-ին, առաջին անգամ երկու ամսվա ընթացքում, հեռախոսազանգ ստացա Արթուր Սողոմոնյանից, ով խնդրեց դադարեցնել մարզումները։ Այդ կերպ նա փորձում էր հետ վերցնել թիմը։ Հայտնելով իմ կարծիքը, որ թիմն ամեն դեպքում պետք է լինի մարզված և պատրաստ առաջնությանը՝ Սողոմոնյանը համաձայնեց։ Սակայն մայիսի 4-ին, կրկին առաջին անգամ 2 ամսվա ընթացքում, կապ հաստատեց ֆուտբոլիստների ու անձնակազմի հետ՝ հայտնելով, որ ոչինիչ չի փոխվել, որ նա ոչին չի ստորագրել։ Նա խեղաթյուրեց փաստերը և թիմին առանց մարզումների չթողնելլու իմ գործողությանն այլ որակում տվեց։ Այսքանով ավարտվեց իմ համագործակցությունը Սողոմոնյանի հետ։

- Իսկ ի՞նչ է իրականում կատարվում «Փյունիկում»։

- Կատարվում է այն, ինչ ներկայացրեցի։ Կան ստորագրված փաստաթղթեր, կա իրավական կողմ, որով էլ պետք է լուծում ստանա հարցը, այլ ոչ թե փորձել սեփական հարցերը լուծել ուրիշի ձեռքերով՝ ի վնաս թիմի և ֆուտբոլիստների։ Չի կարելի այդչափ անլուրջ լինել, քանի որ բացի իրենից կան մարդիկ ովքեր աշխատում են։

- Արթուր Սողոմոնյանը վերջերս իր հարցազրույցում ասաց, որ նա շեշտը դնելու է «Փյունիկի» ակադեմիայի հայ ֆուտբոլիստների վրա։ Կարծո՞ւմ եք այդ պահին կարելի է ակադեմիայի սաներով մեծ հաջողությունների հասնել։

- Այն որ «Փյունիկի» ակադեմիան մեծ հետընթաց է ապրել, և որ հայ ֆուտբոլիստները, հատկապես՝ երիտասարդները չնչին հնարավորություն են ունենում առաջադիմելու, դա տխուր փաստ է։ Ողջունում եմ, շատ լավ մտադրություն է, բայց հաջողություն ունենալու համար քայլեր են պետք ձեռնարկել։ Պետք է լուրջ մասնագետներ հրավիրել, որը ցավոք սրտի չի իրականացվել և դեռևս չի իրականացվում։ Լեգենդների խաղ կազմակերպելով, կարծում եմ, դժվար կլինի ֆուտբոլ զարգացնել։ Իմ կարծիքով վաղուց ժամանակն է հրաժարվել սովետական մեթոդներից։

- Իսկ մարզչական ի՞նչ ծրագրեր ունեք։

- Ինպես գիտեք, մարզչական որտոնագրման կուրսերի մեջ եմ, որը նույնպես անժամկետ հետաձգվել է հայտնի պատճառներով։ Սողոմոնյանի հետ կար պայմանավորվածություն ձմռանը գլխավորել «Փյունիկի» 2-րդ թիմը, որից նա հետագայում հրաժարվեց... Այժմ կա առաջարկ, որի շուրջ մտածում եմ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000