Որոնել
Արխիվ
09.05.2020  00:26

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տվել դիտել Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ վերջին շրջանում շատ ֆիլմեր և սերիալներ է դիտում։

«Վերջին շրջանում շատ չեմ կարդում։ Ավելի շատ դիտում եմ ֆիլմեր, սերիալներ Netflix-ով։ Այդ ֆիլմերից և սերիալներից շատ բան կա սովորելու։

Այս պահին նայում եմ «Վերջին պարը», որը բասկետբոլային ակումբ «Չիկագո Բուլսի» և Մայքլ Ջորդանի մասին է։ Այն շատ մոտիվացնող սերիալ է, որը բոլորին կոգեշնչի։ Ով իր առջև դրված նպատակ ունի՝ հնարավոր է այդ սերիալը շատ օգնի նրանց առաջադիմելու համար»,- ասել է 31-ամյա կիսապաշտպանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000