Որոնել
Արխիվ
08.05.2020  22:02

Խորեն Հովհաննիսյան. «Ծրագրում եմ ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել»

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն Armeniasputnik.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել:

«Ես ծրագրում եմ իմ տնօրինությամբ ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել և այդ ուղղությամբ կատարում եմ նախնական անհրաժեշտ քայլերը, որպեսզի պոտենցիալ հովանավորներին կարողանամ ինչ–որ բան ցույց տալ ու շահագրգրռել նրանց` տրամադրելով արդյունավետ համագործակցության։ Ակադեմիայում կհավաքագրվեն 8-16 տարեկան պատանիները»,– ասել է ՀՖՖ նախագահի խորհրդականը:

Խորեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ այդ հարցում ակնկալում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լուրջ աջակցությունը, առանց որի ոչինչ չի ստացվի։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000