Որոնել
Արխիվ
08.05.2020  20:54

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ֆուտբոլում թույլատրվեց 5 փոփոխություն կատարել, բայց…

Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որը պատասխանատու է ֆուտբոլի կանոնների սահմանման վերաբերյալ, կարևոր որոշում է կայացրել: Բոլոր այն առաջնություններում, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով, թույլատրվել է խաղի ժամանակ յուրաքանչյուր թիմին 5 փոխարինում կատարել: Յուրաքանչյուր երկրի լիգա ինքը պետք է որոշի օգտվել այդ կանոնից, թե` ոչ:

IFAB-ը նաև տեղեկացնում է, որ այդ փոխարինումներից միայն 3-ն է թույլատրվելու կատարել խաղի ընթացքում, իսկ 2-ը` ընդմիջմանը: Պատճառը ժամանակն արհեստական կերպով ձգձելուց խուսափելն է:

Նույնիսկ եթե թիմերը միաժամանակ փոխարինում կատարեն, միևնույն է դա 3 հնարավոր փոխարինումներից մեկից օգտվել կհամարվի:

Գավաթային խաղերում չօգտագործված փոխարինումները կթույլատրվի կատարել լրացուցիչ ժամանակում: Նախկինի պես հակառակ փոխարինումներն արգելված են, երբ դաշտը լքածը ֆուտբոլիստը վերադառնա:

Նոր օրենքը վերաբերվում այն առաջնություններին, որոնք վերսկվելուց հետո պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ 5 փոխարինում կատարելու նախաձեռնությունն արվել է, որպեսզի կորոնավիրուսից հետո կրճատվեն ֆուտբոլիստների հնարավոր վնասվածքների թիվը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000