Որոնել
Արխիվ
07.05.2020  15:31

Իրականում ինչու է Ռոբերտ Արզումանյանը հեռացել «Փյունիկից». բացառիկ մանրամասներ

ArmFootball.com-ին հայտնի է դարձել, թե ինչու է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հեռացել «Փյունիկի» մարզչական շտաբից:

Երևանցիների սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆինանսական խնդիրների պատճառով ակումբին հայտնել է, որ մտադիր է փակել առաջին թիմը: Այնուհետև նրա հետ կապնվել է հոլանդացի գործարար, ով մտադիր է եղել ակումբում 3 տարի ներդրումներ կատարել:

Սողոմոնյանը թիմը հանձնել է նոր սեփականատիրոջը: Առաջնության վերսկսման համար թիմին սկսել է նախապատրաստել Ռոբերտ Արզումանյանը: Ավելի ուշ, Սողոմոնյանը  հայտնել է, որ մտադիր է վաճառել նաև «Փյունիկի» ակադեմիան, և այն առաջարկել է հոլանդացի գործարարին: Սակայն մի քանի օր անց մտափոխվել է` Արզումանյանից պահանջելով ֆուտբոլիստներին հոլանդացու դեմ տրամադրել:

Ռոբերտը հրաժարվել է նման քայլի գնալ և հեռացել է ակումբից:


Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000