Որոնել
Արխիվ
07.05.2020  12:42

«Սպորտ-Էքսպրեսս». Ռուսաստանի առաջնությունը չի շարունակվելու. «Զենիթը» կճանաչվի չեմպիոն

«Спорт-Экспресс» պարբերականը վստահեցնում է, որ կորոնավիրուսի պատճառով ընդհատված Ռուսաստանի առաջնությունը չի շարունակվելու: Վաղաժամ ավարտի մասին պաշտոնական որոշումը կայացվելու է մայիսի 15-ին:

22-րդ տուրի դրությամբ առաջատար «Զենիթը» (50 միավոր) ճանաչելու է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցնող «Լոկոմոտիվը» (41) ստանալու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Կրասնոդարը» (41)` որակավորման 3-րդ փուլի:

Եվրոպա լիգայի խմբային փուլում են հայտնվելու Խորեն Բայրամյանի «Ռոստովը» (38) և Մոսկվայի ԲԿՄԱ-ն (36): «Դինամոն» (30) այդ մրցաշարին կմասնակցի որակավորման 2-րդ փուլից:

Վերջին երկու տեղեը զբաղեցնող «Կռիլյա Սովետովն (22) ու «Ախմատը» (20) դուրս չեն մնա առաջնությունից: Նրանց կմիանան առաջին դիվիզիոնի առաջատարներ «Ռոտորն» ու Արշակ Կորյանի «Խիմկին», և հաջորդ առաջնությունը կանցկացվի 18 թիմով:

Նշվում է, որ քննարկվել է նաև հաջորդ առաջնությունից գարուն-աշուն համակարգին անցնելու տարբերակը, սակայն այն մերժել է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000