Որոնել
Արխիվ
06.05.2020  20:43

«Փյունիկը» պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ

«Փյունիկ» ՖԱ-ն և չինական «Շանհայ Լինկման» ՖԱ-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել։ 

Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության լայն շրջանակներ, տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:

- Կոմերցիոն համագործակցություն։

- Կադրերի փոխանակում։

- Մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։

««Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Փյունիկը համագործակցության պայմանագիր ունի նաև իսպանական «Լեգանեսի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000