Որոնել
Արխիվ
24.04.2020  21:46

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Նիդեռլանդների առաջնությունն ավարտվեց

Նիդեռլանդների առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի պատճառով մրցաշարը չի շարունակվի: Չեմպիոնը չի որոշվի:

Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տրվելու «Այաքսին» (որակավորման 4-րդ փուլից) և «ԱԶ Ալկմարին» (որակավորման 2-րդ փուլից): Երկու թիմերն էլ առաջնության դադարեցման ժամանակ` 25-րդ տուրից հետո 56-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Եվրոպա լիգայում հանդես կգան «Ֆեյենորդը», ՊՍՎ-ն և «Վիլլեմ II»-ը:

Վերջին և նախավերջին տեղերը զբաղեցնող «Վալվեյկը» և «Դեն Հայգը» կմնան Էրեդիվիզիում: Երկրորդ դիվիզիոնի առաջատարներ «Կամբյուրն» ու «Դե Գրաֆսխապն» ուժեղագույն լիգա չեն մտնի:

Գավաթի եզրափակչի` «Ուտրեխտ» – «Ֆեյենորդ» հանդիպումը նույնպես չի կայանա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000