Որոնել
Արխիվ
15.04.2020  15:15

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Չելոյանցը «Արմավիրին» հանեց առաջնությունից

«Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցը որոշում է կայացրել թիմին դուրս հանել Ռուսաստանի առաջին դիվիզիոնից (ФНЛ): Այդ մասին պաշտոնական կայքով հայտարարել է ակումբի նախագահ Վալենտին Կլիմկոն:

«Ստիպված եմ հայտարարել` հաշվի առնելով, որ «Արմավիրը» չի կարողացել կատարել 2020-2021թթ. մրցաշրջանի արտոնագրման բոլոր պահանջները, այդ թվում ակումբի ակադեմիայի հավաստագրումը, ինչպես նաև ФНЛ-ի շարունակության վերաբերյալ անկանխատելի իրավիճակը, Ջևան Չելոյանցը որոշել է «Արմավիրին» հանել առաջնությունից:

Ակումբը գոյութուն ունի բացառապես Չելոյանցի միջոցներով: Շնորհակալ եմ նրան 5 բարդ, բայց հիանալի տարիների, ֆուտբոլային ենթակառուցվածների ստեղծման համար, որոնք հիմնականում նրա անձնական միջոցների և Օլեգ Մկրտչյանի օգնությամբ են ստեղծվել:

Այս ընթացքում կարողացանք մարզադաշտը թարմացնել, նոր տրիբունա կառուցել և կարգի բերել ամբողջ ենթակառուցվածքները: Այդ ամենը հեռագայում ծառայելու է ակումբին և քաղաքին: Ցավոք, Չելոյանցի հետ միացին չկարողացանք իրացնել մեր գլխավոր նախագիծը` քաղաքում ֆուտբոլային ակադեմիա կառուցելը: Առաջին հերթին պատճառը բյուրոկրատական ձգձգումներն էին և քաղաքի ղեկավարների կողմից տեխնիկական աջակցության բացակայությունը:

Ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ինչ անում ենք, որ ՖԱ «Արմավիրը» շարունակի գոյությունը պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Հավանական է, որ հաջորդ մրցաշրջանը կսկսենք երրորդ դիվիզիոնում (ПФЛ): Քաղաքի ղեկավարությունը խոստացել է ակումբին օգնել պահպանել պրոֆեսիոնալ կարգավիճակը»,- նշված է հայտարարությունում:

Նշենք, որ ФНЛ-ի 27 տուրերից հետո «Արմավիրը» 30 միավորով 12-րդ տեղում էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000