Որոնել
Արխիվ
15.04.2020  13:35

ՖՊ. Հայկական 4 ակումբներ, հնարավոր է, չշարունակեն առաջնությունը

Ըստ «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի տեղեկությունների` վտանգ կա, որ Բարձրագույն խմբի 4 ակումբներ` «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» և «Գանձասար-Կապանն» ի վիճակի չեն լինի շարունակել առաջնությունը, եթե նույնիսկ հնարավորություն լինի վերսկսելու այն: Կարելի է ասել` ակումբները կոլապսի են ենթարկվել և չեն կարողանա ֆուտբոլիստների նկատմամբ կատարել պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները:

Օրեր առաջ հանդիպել էին առաջնության ուժեղագույն վեցնյակ մտած ակումբների ղեկավարները` քննարկելու ստեղծխված իրավիճակը և առաջիկա անելիքները: Բայց որևէ հարցով լուծում չեն գտել: Ակումբները հույսը ֆեդերացիայի կողմից աջակցությունն է: Սակայն ֆեդերացիան նման հնարավորություն չունի, քանի որ կորոնավիրուսի համաճարակի լայնամասշտաբ գրոհը, ինչպես նաև արտակարգ դրության հետ կապված սահմանափակումների ռեժիմը մեծ ազդեցություն է ունեցել նաև ՀՖՖ-ի գործունեության, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից ակնկալվող ֆինանսական հոսքերի վրա:

Աղբյուրի տեղեկությամբ` ՀՖՖ-ն պարբերաբար կապի մեջ է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարների հետ` ստեղծված բարդ իրավիճակում հնարավոր լավագույն լուծումներ գտնելու և ակումբներին ֆինանսական աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Նշվում է, որ ֆուտբոլային միջազգային կառույցներից հնարավոր ֆինանսական աջակցություն ստանալու պարագայում ՀՖՖ-ն արագ կբաշխի այդ գումարները ակումբներին:

Ավելի մանրամասն` Ֆուտբոլ Պլյուսի այսօրվա համարում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000