Որոնել
Արխիվ
12.04.2020  20:14

Մխիթարյանը պատմել է՝ ով է իրեն առաջին անգամ «Միկի» անվանել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ով է առաջին անգամ իրեն անվանել «Միկի», որը դարձել է նրա մականունը։

«Այո, իմ մականունը «Միկի» է։ Մի օր Դորտմունդի «Բորուսիայում» Յուրգեն Կլոպը կանչեց ինձ և հարցրեց, թե արդյոք ունեմ մականուն։ Ես բացասական պատասխան տվեցի և նա ասաց․ «Եկ քեզ «Միկի» անվանենք, որովհետև երկար անուն և ազգանուն ունես»։ Ես պատասխանեցի․ «Այո, ինչու՝ ոչ»»,- Հենրիխի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջը։

31-ամյա կիսապաշտպանը Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է և Իտալիայում խաղում է վարձավճարով։ Առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000