Որոնել
Արխիվ
12.04.2020  00:11

«Օրգանիզմս հաղթեց հիվանդությանը». Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է ՀԲՖ-ն՝ հղում կատարելով մարզիկի ֆեյսբուքյան էջին։ 

«Բարև՛ ձեզ,հարգելի հայրենակիցներ,ընկերներ,հետևորդներ.
Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով,որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։

Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Ի ուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»,- գրել է Բաչկովը։

Նշենք, որ պանդեմիայի պատճառով Հայաստանում վարակվածների թիվն արդեն հասել է 367-ի։ Մահացել է 13 մարդ։ Կորոնավիրուսի պատճառով գրեթե ամբողջ աշխարհում ընդհատվել են սպորտային իրադարձությունները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000