Որոնել
Արխիվ
11.04.2020  15:25

Ֆուտբոլի լեգենդը վարակվել է կորոնավիրուսով

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Քեննի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «կարմիրների» 69-ամյա լեգենդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պետք է դեղորայք ընդուներ ինֆեկցիայի դեմ:

Ստուգման ժամանակ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, չնայած նրան, որ այդ հիվանդության ախտանշաններ մինչև այդ չի ունեցել: Վիրուսի հայտնաբերումից 3 օր հետո նույնպես ախտանշաններ չկան:

Մինչև հիվանդանոց գնալը շոտլանդացին ինքնակամ մեկուսացման էր ենթարկվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000