Որոնել
Արխիվ
01.04.2020  19:45

«Մանչեսթեր Յունայթեդը» մտափոխվել է. «Ռեալի» հետ տրանսֆերային պայքար կլինի

«Մանչեսթեր Յունայթեդը» նորից սկսել է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով: Անգլիական գրանդը մտադիր է նորվեգացու համար պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ, տեղեկանում ենք ESPN-ից:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «կարմիր սատանաները» 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտն էին համարվում, սակայն հրաժարվեցին հսկայական գումար վճարել նրա հորը և գործակալ Մինո Ռայոլային: Հոլանդին հատկապես շատ էր ուզում իր կազմում տեսնել ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

«Բորուսիայում» անցկացրած 10 խաղում հարձակվողը 11 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ հյատնի է դարձել, որ Հոլանդը «Ռեալի» տրանսֆերայի գլխավոր նպատակն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000