Որոնել
Արխիվ
01.04.2020  00:47

Արամ Հայրապետյան. «Գտնվում եմ քաղաքում, որտեղ 40 000 վարակվածներ կան»

Հայաստանի հավաքականի ու «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, որի ժամանակ պատմել է կորոնավիրուսի ժամանակ ամենավտանգավոր երկրներից մեկում` Իրանում գտնվելու մասին:

«Հիմա գտնվում եմ Թեհրանում, որը երկրում ամենաշատ վարակվածների թվով երկրորդ տեղում է: Հիմա վարակվածների թիվն անցել է 40 հազարը:

Ես կարանտինում եմ գտնվում, պահպանում են անվտանգության բոլոր հրահանգները, լվանում և ախտահանում եմ ձեռքերս, դիմակ ու ձեռնոց եմ կրում: Տանից դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Խանութ եմ գնում գիշերները, որպեսզի խուսափեմ շատ մարդկանց հանդիպելուց: Խանութներից ու դեղատներից բացի ամեն ինչ փակ է:

Առաջնությունը և մարզումները դադարեցվել են 20 օր առաջ: Մեզ ի սկզբանե ասացին, որ դադարը 2 շաբաթով է: Օդային սահմանն այդ պահին արդեն փակ էր: Ես հնարավորություն ունեի Հայաստանով մեկնել տուն (Ադլեր-խմբ.), բայց հարազատներից ու շրջապատիս վտանգի չենթարկելու համար մնացի Իրանում:

Քանի որ հայտնի չէ, թե այս ամենը երբ է ավարտվելու, և որպեսզի մարզավիճակս չկորցնեմ, ակումբի ղեկավարությունից թույլտվություն ստացա միայնակ մարզվել մեր մարզաբազայում: Լեգիոներներից միայն ես եմ մնացել: Մարզաբազայում ինձնից բացի ոչ ոք չի մարզվում:

Ինչ վերաբերվում է մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին, ապա նա մեծ փորձ ունի, շատ ուժեղ թիմեր է մարզվել, որոնք նրա ղեկավարությամբ Եվրոպա լիգայում են հայտնվել: Կարծում եմ` նրա որակավորումն ու փորձը մեզ կօգնեն լավ արդյունքների հասնել:

Հուսով եմ` բոլորս շուտով կկարողանանք հաղթել այս վարակին: Իմ հայրենակիցներին խնդրում եմ խնդիրին լուրջ վերաբերվել, պահպանել բոլոր կանոնները, կարանտինի մեջ մնան, և իրենց ու մյուսների կյանքը վտանգի չենթարկեն: Միայն այդպես կարող ենք սովարական կյանքի վերադառնանք և մեր սիրելի գործով զբաղվել»,- ասել է դարպասապահը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000