Որոնել
Արխիվ
31.03.2020  20:34

7 համար, ռեկորդային տրանսֆեր և հսկայական աշխատավարձ. սուպերգործարք է սպասվում

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցել Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյի գործակալի հետ:

«Կարմիր սատանաները» տեղեկացրել են, որ պատրաստ է վինգերին տալ ակումբի համար լեգենդար 7 համարի մարզաշապիկը: Բացի այդ, անգլիացուն առաջարկվել է շաբաթական 450 հազար եվրո աշխատավարձ, հայտնում է Independent.ie-ն:

Բացի այդ, «Յունայթեդը» մտադիր է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել իր համար ռեկորդային` 130 միլիոն եվրո:

Սանչոյին ձեռք բերելուն հավակնում են նաև «Լիվերպուլը» և «Չելսին», սակայն մանչեսթերցիները գլխավոր ֆավորիտն են:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 23 խաղում վինգերը դարձել է 14 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000