Որոնել
Արխիվ
30.03.2020  18:35

ՀՖՖ-ն մշակում է առաջնության վերսկսման տարբերակները՝ պատրաստ լինելով վատագույնին

Մարտի 30-ին հեռավար կարգով կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ՀՖՖ-ի կողմից կատարված աշխատանքները, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, նշվեց, որ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։ ՀՖՖ նախագահը նաև հայտնեց, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Հաղորդվում է, որ մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների պատասխանները։

Նիստի ընթացքում նաև նշվեց, որ ապրիլի 1-ին կայանալու է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցեր։

ՀՖՖ նախագահն առաջարկեց շաբաթվա վերջին ևս մեկ նիստ հրավիրել քննարկման արդյունքների և կայացրած որոշումների մասին տեղեկացնելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում դադարեցվել են Բարձրագույն խմբի և Առաջին խմբի հանդիպումները կորոնավիրուսի տարածման պատճառով։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000