Որոնել
Արխիվ
30.03.2020  14:15

Գրիգորյան. «Կապառոսին 6-7 ամիս վճարելու են պարապուրդի համար, առաջարկում եմ սառեցնել աշխատավարձը»

«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրել անհեռանկարային քայլի մեջ` կապված ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման ժամկետի հետ: Նա նաև առաջարկ է ներկայացրել:

«Հարգելի հայրենակիցներ

Տևական ժամանակ է, ինչ Աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում ոլորտներ, նույն թվում Ֆուտբոլը։ Աշխարհի Գրանդ ակումբներից մինչև Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում և դա փաստ է։

Տվյալ պարագայում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ՀՖՖ-ի երկարատև լռությունը ստիպում է խոսել այս մասին։

Կարծում եմ, որ ՀՖՖ-ն ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր և վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ, որը ստանձնեց մեր ազգային հավաքականը։ Հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։ Սրան գումարած Խինես Մելենդես, Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող։

Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը առաջարկում եմ.
Մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձ սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։

Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, Գործադիր կոմիտեն և առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000