Որոնել
Արխիվ
29.03.2020  21:35

Չավի. «Եթե գլխավորեմ «Բարսելոնան», թիմը զրոյից եմ կառուցելու»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս գլխավորում է «Ալ-Սադը», հաստատել է, որ մտադիր է վերադառնալ կատալոնական ակումբ:

«Չեմ թաքցնում, որ ուզում եմ վերադառնալ «Բարսա», շատ ոգևորած եմ: Մի քանի տարի առաջ դեռ շուտ էր, բայց հիմա, երբ ինձ տեսա մարզչի դերում, կարծում եմ` արդեն կարող եմ:

Ակումբի ղեկավարներին հասկացրել եմ, որ մտադիր եմ թիմում ամեն ինչ զրոյից սկսել և ինքնուրույն որոշումներ կայացնել: Հանդերձարանի կողքին չպետք է մթնոլորտին խանգարող մարդիկ լինեն:

Ինձ հետ աշխատելու համար արդեն խոսել եմ Կառլես Պույոլի, ով «Բարսայի» ավագն է եղել, և Յորդի Կրուիֆի (Յոհան Կրուիֆի որդու-խմբ.) հետ, ով շատ լավ մենեջեր է ու մեծ փորձ ունի:

Նման աշխատանաքային թիմ ունենալու դեպում շատ հարցերում խորհրդակցելու եմ նրանց հետ: Սակայն վերջին խոսքն ինձ է պատկանելու»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000